Անհետ կորածների թիվը 1064 է. այդ մասին զեկուցվել է կառավարությանը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի աջակիցների հետ հանդիպման անդրադարձավ հարցին՝ տեղյա՞կ է, թե քանի գերի, զոհ ու անհետ կորած ունենք 44-օրյա պատերազմի հետևանքով:

«Մեր գերիների ու զոհերի  թվի մասին հստակ տեղեկություն, ցավոք, չունեմ: Ռազմական գործողությունների ավարտից 8 ամիս անց տեղյակ չենք գերիների ու զոհերի թվի մասին: Չիմանալուց բացի, սրանք ամեն ինչ կեղծում են. զոհվածների մասին ԱՆ-ն մի թիվ էր ասում, վարչապետ կոչեցյալը՝ մի»,- նշեց նա:

Սարգսյանը հայտնեց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից դեռ ապրիլին Կառավարությանը զեկուցվել է՝ անհետ կորածների թիվը 1064 է:

«Էս ստահակը հայտարարում է 321. սրան ի՞նչ ասես: Զոհվածների մասին խոսում է պլյուս-մինուսով. բա դա ստորություն չի՞»,- ասաց Սարգսյանը: 

Ելույթից քիչ անց հրապարակվեց փաստաթուղթ, որի մասին հանդիպման ժամանակ խոսում էր Սերժ Սարգսյանը:

Փաստաթուղթ

Փաստաթուղթ

--00--ԱԹ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս