Այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել քարոզարշավի ժամանակ․ Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Լևոն Տեր-Պետրոսյան

Այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել քարոզարշավի ժամանակ, եղել են միայն  քաղաքական սուր քննադատություններ։ Այս մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում, ասաց առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Հայտնի երկու կողմերը տիրապետում են հսկայական լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, և՛ քրեական, և՛ ամեն ինչի։ Սրանց համար կենաց-մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ և՛ քվեաթերթիկներ հաշվարկի ժամանակ, և՛ դրանից հետո։ Ես շատ լավատես չեմ, որ այս ընտրությունները հարթ ու հանգիստ կանցնեն։ Կունենանք այն, ինչ ունենք»,- ասաց նա։

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, եթե ընտրությունների արդյունքով երկու իրար հետ մրցակցող հիմնական ուժերն են լինելու, ապա պետության ճեղքումը կանգեցնել հնարավոր չի լինի։

«Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես է մեզ մոտ ձևավորվում խորհրդարանը, գուցե հարկադրված գնանք այդ ճանապարհով։ Կա՛մ պիտի գնան, որ Կառավարություն ձևավորվի, կա՛մ պիտի չգնան, նորից ընտրություններ լինեն, և այսպես պերմանենտ ցնցումների մեջ լինենք»,- ասաց նա։

--00--ԱՀ