Սկսվել է տեղահանված արցախահայերին բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News 

ավտոբուս

Մինչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։

Հերթագրվելու և բնակարան ստանալու համար արցախցիները պետք է դիմում ներկայացնեն Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն՝ որպես վերնագիր նշելով՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ։

Նախարարության կազմած դիմումի օրինակելի ձևը դնում եմ ներքևում՝ նկարի տեսքով։ Եթե կլինեն դժվարություններ, կարող եմ օգնել։ Կարևոր է նշել հետևյալ տվյալները՝

ընտանիքի անդամների քանակը, կազմը

ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ) (յուրաքանչյուր անդամի մասին՝ առանձին)

Արցախի նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը

այլ տեղեկություն

Դիմումները կարող եք ուղարկել փոստով` Արցախ, ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։

Արցախի այլ շրջաններում, նաև Երևանում կամ ՀՀ-ի որևէ այլ հատվածում տեղավորված արցախահայերը ցանկալի է, որ դիմեն հնարավորինս շուտ, որպեսզի Արցախի կառավարությունում ամբողջական պատկեր ստացվի, նաև՝ որքան շուտ դիմեք, այնքան շուտ կստանաք ձեր տունը։

--00--ԱԹ