ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապի մեջ է սահմանապահ և ռազմական ծառայությունների գծով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
ՌԴ արտաքին գերատեսչությունից նշել են, թե ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները կարող են օգնել հակամարտության լուծմանը:
--00--ԱԹ