«Հայաստան» հանրախանութի դիմաց մեքենան վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, բախվել 2 այլ մեքենայի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

վրաերթ

Մայիսի 16-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում Հրաչյա Քոչարի փողոցում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, «Dodge» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտների, որից հետո ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Տ-65»-ին և «Toyota Camry»-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:  

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև հրշեջ-փրկարարները: Վրաերթի ենթարկվածներն ու «Dodge»-ի վարորդը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:  

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ հոգի:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս