«Նիսանը» բախվել է տրոլեյբուսին, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ևս 2 ավտոմեքենայի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

Այսօր խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմանում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել «Opel» մակնիշի և ճանապարհային ոստիկանության ծառայողական «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները։

Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել «Opel»-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ի օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ըստ կայքի՝ բախման հետևանքով «Opel»-ն առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

--00—ԼՄ