Նույն խուժանությունն է, ընտրություններից լուրջ բան չեմ սպասում, ֆալշ է. Արտյոմ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Դերասան Արտյոմ Կարապետյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ չի հավատում, չի վստահում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա. «Նույն խուժանությունն է, ընտրություններից լուրջ բան չեմ սպասում, ֆալշ է»:

Դերասանը հիասթափված է իշխանությունից, որին երեք տարի առաջ հավատացել էր։ Նրա խոսքով՝ նույն անարդարությունն է, նույն անորոշությունը: 

«Այս պարտությունից, այս խայտառակությունից հետո մենք այստեղ ենք ամաչում փողոց դուրս գալ, դրսում ի՞նչ անենք: Լավ երկիր է, բայց ո՞ւմ է պետք, որ պետություն չունենք։ Պատերազմն ապացուցեց, որ լոպազությունը մեզ չի օգնել: Ասում են՝ գնանք Արևմտյան Հայաստան. ձեր ունեցածը պահեք»:

Դերասանի հետ զրուցել ենք նաև վերջին մեկ տարում ծավալած բեմական գործունեությունից, անդրադարձել նկարահանվող ֆիլմերին: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ