Պատերազմը չպրծած` կոչ եք անում Ադրբեջանում դեսպանատուն բացե՞նք, հաշտություն չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Եռակողմ փաստաթղթում ամենաստոր բանը, որ արվել է, գերիների վերադարձի ժամկետներ չնշելն է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը՝ շեշտելով, որ հայտարարությունը ստորագրող կողմերից որևէ մեկի համար մարդը գերարժեք չէ։ 

«Մինչև հիմա որևէ կառույց միջազգային հանրությունը չի ստեղծել, որը պարտադիր կդարձներ գերիների փոխանակումը։ Կարմիր խաչն ասում է՝ մենք տեղեկություններ տալու իրավունք չունենք։ Կարող ենք գնալ, տեսնել, անուններ ասելու իրավունք չունենք, փոխանակման հարցում էլ ոչինչ չենք կարող անել։ Դա անում են երկու կողմերի համաձայնությամբ։ Այսինքն, եթե մի կողմը համաձայն չէ, այդպես էլ չի հանձնում։ Չեմ հանձնում  և վերջ․ ի՞նչ եք անելու։ Ո՞վ է պարտադրելու Ալիևին, որ հանձնի գերուն։ Որևէ կառույց ցույց տվեք՝ չկա»,- ասել է նա։    

Արտիստը կարծում է, որ պատերազմը հիմա էլ չի դադարել։

«94-ի զինադադարը երբ կնքվեց, մեզ թվաց խաղաղություն հաստատվեց, բայց դա խաղաղություն չէր, պատերազմը շարունակվեց։ Դիրքերում զոհեր ունեցանք և մի օր դա անպայման պետք է պայթեր, որովհետև միջագային հանրությունն ինչ ուզում էինք անել մեզ պարտադրելու էր, ստիպելու էր հողերը հետ տալ։ Խնդիրը սա չէ։ Պատերազմը հիմա էլ չի դադարել։ Հիմա ոչ մեկը թող չհանգստանա, պատերազմը հիմա ընդամենը հևոցի մեջ է։ Հենց ոսոխի շունչը տեղն եկավ, նորից հարձակվելու է։ Մենք փաստացի իշխանություն չունենք»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ