Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռավար զրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

քաղաքական

Մոսկվայում գտնվելու ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրույց է ունեցել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Sputnik Արմենիայի տեղեկություններով` կորոնավիրուսային համավարակով պայմանավորված  Քոչարյանն ու Պուտինը շփվել են հեռավար ռեժիմով:

Զրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր ՌԴ–ում` «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Զրույցը տևել է մոտ 1 ժամ, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամին, կայանալիք ընտրություններին, Արցախում տիրող իրավիճակին, անվտանգային հարցերին:

--0--ԿԿ