Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Պուտին Քոչարյան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը` երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդման գործում»։

Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն։

--00--ԱԹ