Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին առաջիկա տոների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հհ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը:

Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ նախագահին՝ Պուտինը քաջառողջություն և խաղաղություն է մաղթել Քոչարյանին և նրա ընտանիքին:

--00—ԼՄ