Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

զինվոր

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Գործող օրենսդրությամբ՝ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45-ից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է ԶՈւ-ում և այլ զորքերում պայմանագրային զինծառայության տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան:

--00--ԱԹ