Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 20,  24News 

Զանգեր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

--00—ՄՀ