Հերքում․ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը չի ազատվել աշխատանքից. «ՀԺ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, որը լայն հանրությանը հայտնի է որպես Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, աշխատանքից չի ազատվել ու շարունակում է ծառայությունը ՀՔԾ-ում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Հրաչյա Մուշեղյանի աշխատանքից ազատվելու պատճառը իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խոր հակասություններն են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող խնդրով։ Այս կապակցությամբ Օհանջանյանը նշեց, որ ՀՔԾ պետի և Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա, և վերջինս շարունակում է պաշտոնավարումը:

--00—ԼՄ