Նիկոլ Փաշինյանի օգնականը կգործուղվի Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Իսախանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը փետրվարի 17-ից 19-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ): Այցի նպատակը աշխատանքային հանդիպումներն են:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի եւ օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման

ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասվում է  Գագիկ Իսախանյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին Կառավարության պաշտոնական կայքում հրապարկված որոշման մեջ։

--00--ԱԹ