Որքա՞ն տուգանք է նախատեսված Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

Կարմիր գիրք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը: Մոտակա օրերին ԲԸՏՄ-ն մաս առ մաս կտեղադրի բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների ցանկը։

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում`

յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝

ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ`

  • լայնականջ ոզնի 25 000 դրամ
  • հարավային պայտաքիթ 25 000 դրամ
  • մեհելիի պայտաքիթ 25 000 դրամ
  • նատերերի գիշերային չղջիկ 25 000 դրամ
  • ասիական լայնականջ չղջիկ 25 000 դրամ
  • սովորական երկարաթև չղջիկ 25 000 դրամ
  • ծալքաշրթունք լայնականջ չղջիկ 25 000 դրամ
  • հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 25 000 դրամ
  • կովկասյան մկնիկ 25 000 դրամ
  • հարավային ավազամուկ 25 000 դրամ
  • հարավռուսական խայտաքիս 100 000 դրամ
  • մանուլ 200 000 դրամ
  • կովկասյան անտառակատու 200 000 դրամ
  • կովկասյան ջրասամույր 500 000 դրամ
  • անդրկովկասյան գորշ արջ 1 000 000 դրամ
  • առաջավորասիական ընձառյուծ 3 000 000 դրամ
  • բեզոարյան այծ 3 000 000 դրամ
  • հայկական մուֆլոն 3 000 000 դրամ:

--00--ԱԹ