Միայն ՀՀ ավիացիոն իշխանությունները կարող են ասել՝ ում մեղքով է էս «աջափսանդալը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «չեղարկված չարտերային թռիչքների մասին»:

«Քովիդի սկզբից բոլոր թռիչքները դադարեցվել են բոլոր ուղղություններով: Բայց իրենց քաղաքացիներին տուն վերադարձնելու համար պետությունները պայմանավորվել են միակողմանի բեռնվածությամբ թռիչքների թույլտվություններ տալ միմյանց:

Այսպիսով` ռուսական ընկերությունները ՌԴ քաղաքացիներ են տեղափոխել Հայաստանից, հայկական ընկերությունը` ՀՀ քաղաքացիներ ՌԴ-ից:

Վերջին ամիսներին, Քովիդի սահմանափակումները նվազելու պատճառով սկսել են թույլ տալ նաև ՀՀ - ՌԴ միջև, սահմանափակ քանակով կանոնավոր չվերթներ:

Պատերազմից հետո ՌԴ-ն առ այժմ կարճաժամկետ հանեց նաև ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը:

Ինչը թույլ տվեց ավելացնել թռիչքների քանակը, պայմանավորված կանոնավոր թռիչքներից բացի նաև չարտերային թռիչքներով:

Բայց ավիափոխադրումների կարգավորման ոլորտում վերը նշված սահմանափակումները չեն վերանայվել: Չարտերային թռիչքների շուրջ, ամենայն հավանականությամբ, նոր պայմանավորվածություններ չեն եղել 2 երկրների ավիացիոն իշխանությունների միջև:

Այսպիսով` շարունակում են գործել ՀՀ - ՌԴ չարտերային թռիչքների միակողմանի բեռնվածության պահանջները: Ինչը չի վերաբերվում կանոնավոր թռիչքներին, նրանք կկատարվեն երկկողմ տոմսերի վաճառքով:

Հիմա ՌԴ ավիացիոն իշխանությունները բռնացրել են չարտերներով դեպի ՌԴ ուղևոր տեղափոխելու վրա, և արգելել պայմանավորվածություններից դուրս գործառույթները:

Իրավունք ունեի՞ն. այո:

Կարո՞ղ էին հայկական ավիաընկերությունները չարտերների վրա իրենցուգլուխ տոմս վաճառեին` համոզված եմ, որ ոչ:

Ու ստեղ միայն ՀՀ ավիացիոն իշխանություններն ու ավիաընկերությունները կարող են պատասխանել հարցին, թե ում մեղքով է էս աջափսանդալը:

Կամ ՔԱԿ-ը սահմանափակում չի դրել չարտերի կատարմանը (թույլտվությունը տալիս պարտադիր է նշել սահմանափակումների մասին),

կամ

ավիաընկերությունն է ինքնագլուխ գնացել խախտման (ինչին ես չեմ հավատում, ոչ ոք իր օդանավ շահագործողի վկայականը ռիսկի տակ չի դնի էդպիսի խախտում կատարելով)...

Ինչ է սպասվու՞մ.

Կարծում եմ ՌԴ ավիացիոն իշխանությունները կթույլատրեն արդեն վաճառված մի քանի չարտերները:

Մոսկվայի ուղղության հանդեպ կասկածներ ունեմ, կարող են և չթույլատրել:

Բայց էս թույլտվություններով կտրորեն ՀՀ ՔԱԿ քիթը, ու տրորած կպահեն, մինչև սրա փոխարեն հարմար առիթով ավելի հարմար բենեֆիտ չստանան:

Չեմ բացառում, որ արդեն տրորել են, ու արդեն ստացել են»: