Պետք է բազմապատկել եռանդն ու ջանքերը. Արցախի նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ԱՀ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարևորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։ Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը Հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար՝ նշելով, որ ակնկալում է Հանրապետության հասարակական հատվածից նոր գաղափարներ, նախաձեռնողականություն և գործուն մասնակցություն պետականաշինության գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

--00--ԱԹ