Փաշինյանն ու Մարիպովը վերահաստատել են փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

․

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպել է Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ վերահաստատել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը»,- գրել է Մանե Գևորգյանը:

--00--ԱՀ