Սառել են Արարատ Միրզոյանի և Փաշինյանի փոխհարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Փաշինյան

«Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունների նշանակման ժամկետները, այնքան իշխանության ներսում միասնականությունը խարխլվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին փորձում է իր շրջապատը համալրել բացառապես հավատարիմներով, նրան ուղեկցում են ընտրված մարդիկ:

Ընտրացուցակն էլ բավականին սեղմվել է, նույնիսկ այսօրվա շատ պատգամավորներ արդեն նախատեսված չեն ցուցակում: Շատերը հրաժեշտ կտան խորհրդարանին ընդմիշտ, գուցե գործազուրկ մնան, որոշները գոր­ծադիրում ավելի ցածր կարգավիճակով աշխատանք կունենան: Կուսակցական վերնախավն արդեն սկսել է թաղերով ու համայնքներով շտաբի պետե­րի փնտրտուքը: Նույնիսկ այնպիսի մարդկանց են զանգահարում իշխանական գործիչները, որոնց ամիսներ առաջ արհամարհում էին, նեղացնում կամ պատվերով քրգործեր հարուցում նրանց դեմ:

Փաշինյանի մերձավոր շրջապատում խոսվում է, որ նկատելի է՝ վերջին ժամանակահատվածում սառել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Փաշինյանի փոխհարաբերությունները, ու անհասկանալի է նաև այն հանգամանքը, թե արդյոք Միրզոյանի կուրսեցիները, ընկերներն այս անգամ այդքան մեծ թվով կլինեն իշխանական նախընտրական ցուցակում: Նրանք էլ առաջիկայում իրենց ապագայի մասով խնդիրներ կունենան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս