Yerevan.am կայքում կրկին հասանելի են առցանց վճարումներն ու էլեկտրոնային ծառայությունները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News   

երևան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսօրվանից վերագործարկվել և հասանելի են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am  կայքի էլեկտրոնային ծառայություններն ու առցանց վճարումները:

Նշենք, որ պատերազմական գործողությունների ընթացքում, անձնական տվյալների պաշտպանության նկատառումով, առցանց բոլոր ծառայությունները, այդ թվում՝ վճարումները, դադարեցված էին:

--00—ՄՀ