«Լուսավոր Հայաստանը» նշում է հիմնադրման 5-ամյակը. Էդմոն Մարուքյանն ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել՝ կապված կուսակցության հիմնադրման հետ:

«Ուղիղ 5 տարի առաջ այ այսպես մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ ես իմ ելույթում  հայտարարեցի, որ Հայաստանի բոլոր խնդիրների մեղավորը հիվանդ քաղաքական համակարգն է, եւ մենք գալիս ենք այդ հիվանդ քաղաքական համակարգը առողջացնելու՝ նոր քաղաքական մշակույթ, ներքաղաքական հանդուրժողականություն եւ պետականամետություն տարածելու միջոցով։

Դեռեւս 5 տարի առաջ իմ ելույթում խոսեցի այն մասին, որ քաղաքական համակարգում գույները բազմազան են, և սև ու սպիտակի բաժանելը ուղղակի այնպիսի մի երեւույթ է, որ ամեն բան տանում է դեպի ձախողման: 

Քչերը մեզ լսեցին, և նաև այդ պատճառով է, որ այսօր կանգնած խորը ճգնաժամի առջև՝ փորձում ենք լուծումներ ու ելքեր գտնենք այս վիճակից երկիրը դուրս բերելու համար:

Այսպիսով. շնորհավորում եմ կուսակից ընկերներիս, մեր համախոհներին, մեր աջակիցներին Լուսավոր Հայաստանի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով:

Վստահեցնում եմ, որ մենք ամեն բան անելու ենք, որ այս վիճակից դուրս գանք՝ բոլորով ավելի միասնական դարձած եւ ավելի հզորացած:

Հ. Գ. Բնականաբար այսօր բոլորս ենք սգի մեջ, և այս տարի որեւէ միջոցառմամբ չենք նշի կուսակցության տարեդարձը»: