Beeline-ն անվճար բջջային կապ կտրամադրի Արցախից եկած մեր հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

․

Beeline-ը հայտարարում է, որ Արցախից եկած մեր հայրենակիցները կարող են մեկ ամիս անվճար օգտվել BeeFree 1900 փաթեթից։

Փաթեթում ներառված է՝ 200 րոպե դեպի Արցախի և ՀՀ բոլոր տեղական ցանցեր, 5 ԳԲ բջջային ինտերնետ և Telegram, Viber, WhatsApp, Messenger, BeeTV հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն։

Փաթեթին միանալու համար պետք է անձնագրով մոտենալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից որևէ մեկը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

--00--ԱՀ