Լոռու մարզպետը Վանաձորի քաղաքապետի իր թեկնածուն ունի. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Լոռու մարզպետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջեւ անցած շաբաթներին սկսված հակամարտությունն առաջիկայում նոր թափ կստանա եւ հնարավոր է այլ մասշտաբներ ընդգրկի։

Մարզում շրջանառվող լուրերի համաձայն, Անդրեյ Ղուկասյանը Վանաձորում եկող տարի սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ Մամիկոն Ասլանյանի դեմ քաղաքական արշավ է սկսել, ում նկատմամբ իշխանությունները լոյալ են տրամադրված։ Պատճառը հայտնի է․ որ Վանաձորում մեծ ազդեցություն ունեցող Մարուքյաններին չհանձնեն իշխանությունը։ Մարզպետը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր տեղակալ Գայանե Մարկոսյանին եւ արդեն տարբեր շրջանակներում համեմատություններ է անում՝ եթե Էջմիածինը կարող է կին քաղաքապետ ունենալ, ինչո՞ւ Վանաձորը չպիտի ունենա։

Մյուս կողմից՝ Մամիկոն Ասլանյանն էլ վճռական է տրամադրված․ եթե իշխանությունները նրան «ծնկի» չբերեն ռեպրեսիվ ճանապարհով, քրեական գործեր «խոդի չտան», ապա նա պատրաստվում է կրկին առաջադրվել եւ դա չի թաքցրել օրերս մեր թերթին տված հարցազրույցում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ