Առնվազն տարակուսելի է նման արտահայտությունը. Վանաձորի քաղաքապետը՝ մարզպետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

Մամիկոն Ասլանյան

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տարակուսած է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ժամեր առաջ արված հայտարարությունից: Նշենք, որ մարզպետը անբավարար էր գնահատել Վանաձորի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները:

«Տարակուսելի է, ճիշտն ասած, նոր կարդացի, մենք այսօր շրջայց ենք կատարել միասին, թե ինչն է բավարար, ինչն է անբավարար, նախ աշխատանքները դեռ ավարտված չեն, երկրորդը նախ ես եմ այդ թերությունների մասով ամեն օր բարձրաձայնում, հիմնականում ճանապարհաշինության հետ կապված: Բնականաբար խնդիրներ ունենք, ու դա իմ հետ չի կապված, մենք վերահսկողության համար հատուկ մրցույթ ենք հայտարարել ու մենք հսկողություն իրականացնում ենք, այնքանով, ինչքանով որ ամենօրյա ռեժիմով հետեւում ենք աշխատանքներին, բայց աշխատանքների որակն ու չափաիշները տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից: Առնվազն տարակուսելի է նման արտահայտությունը»,-ասաց նա` հավելելով, որ ընդհակառակը, շատ կառուցողական այցեր են ունեցել:

Վանաձորի քաղաքապետը` չի հասկանում, թե մարզպետը ինչն է գնահատել եւ ինչու է նման գնահատական հնչեցրել:

«Մենք հո իրար ստուգելու չէինք գնացել, գնացել էինք աշխատանքներին հետեւելու, որոնք դեռ ավարտված չեն եւ շտկումներ դեռ կկատարվեն»,-ասաց նա:

--0--ԱՀ