Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

կորոնավիրուս

Երևանի Նորքի տուն ինտերնատում 45 հոգի վարակված են կորոնավիրուսով, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող տարեցները: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Վարակված աշխատակիցները չունեն սիմպտոմներ և մեկուսացված են հյուրանոցներում, 17 տարեցներից 3-ը մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» բուժհաստատություններում», - նշեց խոսնակը: 

Սոնա Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ հոսպիտալացված 14 տարեցներից 3-ի վճակն այս պահին ծայրահեղ ծանր է: 

Հիշեցնենք, որ Նորքի տուն ինտերնատի մոտ 40 աշխատակցի և տարեցի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, վարակի տարածման աղբյուրը դեռ հայտնի չէ:

Սոնա Գրիգորյան