Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

կորոնավիրուս

Երևանի Նորքի տուն-ինտերնատի կորոնավիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից երկուսը մահացել են։ Տարեցներից մեկը, որը 90-ամյա տղամարդ էր, մահացել է կորոնավիրուսից, իսկ մյուսը՝ այլ հիվանդությունից։ Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Հիվանդանոցում այս պահին 12 տարեց է հոսպիտալացված։ Տարեցներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը։

Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ տուն-ինտերնատի 28 աշխատակիցները դեռևս մեկուսացված են հյուրանոցներում և նրանց մոտ սիմպտոմներ չկան։  

Հիշեցնենք, որ Նորքի տուն-ինտերնատում վարակակիրների թիվը հասել է  45-ի, որոնցից 28-ը տուն-ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները:

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս