Քննարկվում է ՍԴ-ն լուծարելու և Գերագույն դատարան ստեղծելու տարբերակը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News 

Իշխանությունը կառավարման համակարգի փոփոխության չի գնալու, բայց առկա խնդիրների քննարկումները ցույց են տվել, որ ՍԴ-ն ընդանրապես պետք է վերացնել և դրա փոխարեն ստեղծել Գերագույն դատարան։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը նկատել է, որ այսօրվա համակարգը ՍԴ-ն և դատական համակարգը կտրել է իրարից, որից խնդիրներ են առաջացել։