Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 48-ամյա պացիենտ է մահացել. ուներ քրոնիկ հիվանդություն

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News

կորոնա

Մահվան դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն: 

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։

Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում: 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։