Մեքենայի գազաբալոնի հատվածից գտել են թուրքական արտադրության որսորդական փամփուշտներ․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության  աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան: Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ:

Այնուհետև խորը զննման անգարում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի գազաբալոնային համակարգի համար նախատեսված հատվածից հայտնաբերվել է 92 տուփ փամփուշտ: Ընդհանուր  առմամբ, հայտնաբերվել է թուրքական արտադրության 12մմ տրամաչափով և 34 գրամ քաշով  2300 որսորդական փամփուշտ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստի փաստով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: