Ճանապարհը նույն ռեժիմով օգտագործվում է, սակայն տեղեկություն չունենք դա մաքսակե՞տ է, թե ինչ է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

«Մենք ունենք տեղեկություն, որ Ճակատեն համայնքի մոտ վագոն-տնակ է տեղադրվել անմիջապես  ճանապարհի մոտ, ճանապարհը հիմա նույն ռեժիմով օգտագործվում է, սակայն ներկա դրությամբ տեղեկություն չունենք դա մաքսակե՞տ է, թե ինչ է, միայն մտավախություն ունեմ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,– այս մասին,Կապանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու Գևորգ Փարսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը պահանջում է վարչապետի հրաժարականը, Փարսյանը պատասխանեց, որ հունիսի 20-ին համապետական ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր որոշումը կայացրել է։

--00--ԱՀ