ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչը Ստեփանակերտ քաղաքում՝ Էլչին Յուսուբովը, խոսել է Ստեփանակերտի բնակչության մասին։
«Այս պահին քաղաքում ապրում է ավելի քան 3000 մարդ, դրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներ են, ներկայումս գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։
Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել այլ օբյեկտներ», - նշել է Յուսուբովը։
--00—ԱՊ