Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին, հիշեք նրանց անցած ճանապարհը, դավանած արժեքները․ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

lkti-sut-e-hakob-arshakyan-n290167-1

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է։ Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին, հիշեք նրանց անցած ճանապարհը, դավանած արժեքները, ցանածն ու պտուղները։

Մենք դժվար ճանապարհ ենք անցնում միասին, և ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ։

Ուրեմն, հանգիստ ու հանդարտ, միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները` ջանալով կառուցել երկարաժամկետ խաղաղություն` մեր ժողովրդի անվտանգության ու պետության զարգացման համար»։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

--00—ՅՄ