Վահան Քերոբյանի գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

եգ

«Նախորդ գրեթե 12 ամսվա ընթացքում հավաքվել են բոլոր ապացույցները։ Այսինքն` անհրաժեշտից ավելի երկար տևողությամբ են իրականացվել անձնական կյանքին էապես միջամտող օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք անհրաժեշտ և հիմնավոր չեն եղել»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը և հավելել, որ Քերոբյանի  գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում։

Նրա խոսքով` նախաքննության մարմինը պետք է ամփոփեր ստացված արդյունքները, 8 մեղադրյալից ստանար յուրաքանչյուրի դիրքորոշումը իրեն մեղսագրվող արարքների միջոցով։ Այնուհետև առերես հարցաքննությունների միջոցով պետք է վեր հանվեին մեղադրանքի համար հնարավոր հիմքերն ու ապացույցները, հետո էլ գործն ավարտեին կամ կարճեին։ Այս պրոցեսները կարելի էր կատարել 2-3 ամսում, բայց դրանք չեն իրականացվել։

--00—ԼՀ