Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզդիների ցեղասպանությունը միայնակ չէր, դրա թիկունքում Թուրքիան է, իսլամական պետության բազաների մի մասը Թուրքիայում է, երբ առևանգում էին մեր եզդի քույր ու եղբայրներին և վաճառում նույն քաղաքաների շուկաներում էր, իսլամական պետությունը ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ՝ Սիրիայի իշխանություններին գահընկեց անելու համար և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար։ Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ 2006 թվականին Ստամբուլում միջազգային մեծ համաժողովին մասնակցելիս, երբ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն էր անում, չէր կարող պատկերացնել, որ տարիներ հետո Հայաստանում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի ու վտանգավոր թեզեր է հրապարակ նետում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ