ԿԽՄԿ-ն այցելել է Արցախի գերեվարված առաջնորդներին, նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Screenshot_1

Ապրիլին ԿԽՄԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Արցախի գերեվարված առաջնորդներին։ Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն ասել է ԱՊԱ գործակալությանը։

Ըստ տեղեկությունների, նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։ Նշվում է, որ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցերի ընթացքում գնահատում է նախկին ղեկավարների պահման պայմանները և վերաբերմունքը։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ:

ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն կալանավորված կողմի հետ։

--00—ՅՄ