Վճռաբեկ բողոք է ներկայացվել, պահանջում են բեկանել Գալեյանին տնային կալանքից ազատելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

135c7049c13255d74be5136a772ed3ec_XL

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Գալեյանի խափանման միջոցի փոփոխման մասին որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել էր Գալեյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվել է Գարիկ Գալեյանի գործով քննությունը, որն այժմ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։

--00—ՅՄ