Փաշինյանը Բելգիա է մեկնել 21-հոգանոց պատվիրակության  հետ, որի կազմում է նաև Աննա Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ըը.

Նիկոլ Փաշինյանը Բելգիա է մեկնել 21-հոգանոց պատվիրակության  հետ, որի կազմում է նաև Աննա Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև ԶԼՄ երկու ներկայացուցիչ։

--00—ԼՀ