Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ-ից հայտարարություն ակնկալել հայկական տարածքների օկուպացիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ագն

Հայաստանը շարունակում է ակնկալել ՀԱՊԿ-ից քաղաքական հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանի Հանրապետության սահմանները շատ պարզ են, հստակ է, թե որն է Հայաստանի սուվերեն սահմանները։ Վիճելի է, թե արդյո՞ք ՀԱՊԿ քարտուղարությունն իրավասու է նման հայտարարություն անել երկրների անունից։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի սուվերեն տարածքները օկուպացված են, մասնավորապես 2022 թ-ի սեպտեմբերին»,- նշել է նա։

--00—ԼՀ