Էրդողանը մայիսի 9-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

er

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի սկզբին մեկնել ԱՄՆ։ Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարության աղբյուրներին։

«Նախագահ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին այց կատարել Միացյալ Նահանգներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա Էրդողանի առաջին բանակցություններն են լինելու Սպիտակ տանը Ջո Բայդենի նախագահության օրոք։

Սպասվում է, որ Էրդողանը և Բայդենը կքննարկեն, մասնավորապես, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, պաշտպանական ոլորտում համագործակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը։

--00—ՅՄ