ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ֆֆ

ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» խմբավորման մասնակցության մասին հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․

«Մենք դեռ հնարավորություն չունենք որևէ վարկած հնչեցնելու, որովհետև հետաքննություն է շարունակվում, իհարկե, իսկ ամերիկացիներն իրենց վրա են վերցնում համարձակությունն ու հայտարարում միայն մեկ-եզակի վարկածի մասին։ սա, իհարկե, խոսում է այն մասին, որ առնվազն ուզում են ինչ-որ բանից ուշադրությունը շեղել», - նշել է նա։

«Ինչ վերաբերում է ահաբեկչության վերաբերյալ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և այլ երկրների հայտարարությունների ենթատեքստերին, ապա պետք է մի քիչ համբերատար լինել և սպասել, մինչև ռուսական հատուկ ծառայություններն ու քննչական մարմինները վերջնական եզրակացությունների գան՝ հիմնվելով փաստերի վրա»,- հավելել է Պեսկովը։

--00—ՍՊ