Հայաստանը պետք է մտածի ԵՄ անդամության թեկնածու դառնալու հնարավորության մասին. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ալ

Հայաստանը ժողովրդավարական պետություն է և կարող է դիտարկել Եվրամիությանն անդամության թեկնածու դառնալու հնարավորությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Չեմ ուզում շտապել, չեմ ուզում, որ ստացվի՝ միակողմանի ինչ-որ քայլ ենք անում։ Մեր ցուցանիշներով ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ունենք, քան ԵՄ որոշ անդամներ։ Այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց պետք չի շտապել, կտրուկ շարժումներ անել։», - հավելեց ԱԺ նախագահը։

 

 

--00—ԱՊ