Այդ մեքենան Ալեն Սիմոնյանի համար չէ, իր տուն չի տանելու, 5 տարի հետո ծառայելու է մյուս նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Սոչիի հայտարարության մեջ ասված է, որ նոյեմբերի 9-ի կետերը պետք է կատարվեն, նշանակում է՝ գերիների հարցը փաստաթղթում ներառված է: Իսկ ինչ վերաբերում է միջանցք տրամադրելուն, ապա մենք շատ հստակ գնում ենք մեր օրակարգով՝ վարչապետն ասել է, որ բացառվում են միջանցքի մասին խոսակցությունները, իսկ Էրդողանի հայտարարությւններն՝ ինչ նպատակ ունի, չեմ կարող ասել, մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն՝ անդրադառնալով Սոչիում երեք ղեկավարների միջև կնքված հայտարարության մեջ գերիների հարցը ներառված չլինելու վերաբերյալ քննադատություններին: 

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար թանկարժեք ծառայողական մեքենա ձեռք բերելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց.

«Այդ մեքենան Ալեն Սիմոնյանի համար չէ, 5 տարի հետո ծառայելու է մյուս նախագահին, Ալեն Սիմոնյանն իր տուն չի տանելու: Այդ հարցի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը սպառիչ պատասխան տվել է,՝ նշելով, որ խնայողությունների հաշվին 600 մլն դրամ վերադարձվել է բյուջե, բայց այդ մասին վերնագիր չեն դնում, որ կարդացողը դա էլ իմանա»:

Մանրամասները՝ տեսանյութում։