Զելենսկին գալիս է ՀՀ, որ սադրի ՌԴ-ին, թշնամական հարաբերություններ ստեղծվեն մեր ու ռուսների միջև

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Արևմուտքը նպատակ ունի այլ ուղղություններով ՌԴ-ի դեմ պատերազմ վարել, չի ուզում՝ իր զինվորները զոհվեն, դա է պատճառը, որ Զելենսկին գալիս է Հայաստան։ Զելենսկին չի որոշում, իր փոխարեն են որոշում, ատրճանակը գլխին են դրել, հրաժարական էլ չի կարող տալ, մինչև վերջ պետք է կատարի իր գործը, հիմա էլ Հայաստանն են ուզում թշնամացնել ՌԴ-ի հետ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահի հնարավոր այցին։

«Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումները անարդյունք չեն, ՀՀ-ին զենք տրամադրելով՝ կուտ են տալիս ՌԴ-ից պոկելու համար։ Արևմուտքը Ադրբեջանին զսպող հայտարարություններ է անում, բայց գետնի վրա պատրաստում է հակառակը, ուզում է այստեղ պատերազմ լինի։ Հայաստանը սեփական կամքով համաձայնվում է զոհաբերվել հանուն Արևմուտքի շահերի ՌԴ-ի դեմ պատերազմում»,- ընդգծեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 

--00—ԱՊ