Նիկոլը լակմուսի թուղթ էր, եկավ ու ցույց տվեց, թե մենք ով ենք, բեռ համարեցինք մեր հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Աշխարհում նման բանակ կա՞, որին հրամայում են չկրակել, սա աննորմալ երևույթ է։ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գալ ու  մեր դիրքում մեզ սպանել, իսկ մենք պատասխան տալու իրավունք չունենք։ Չորս զոհ ենք ունենում ու Ադրբեջանին չենք պատասխանում, վաղն էլ Երևանը չենք պաշտպանի, որ էսկալացիա չլինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան։

Բանաստեղծի խոսքով, Ադրբեջանը կանգ չի առնելու, վաղն էլ պահանջելու է ապամոնտաժել Անդրանիկ Օզանյանի արձանը՝ ասելով, որ թուրքերը դա սադրանք են համարում, Մատենադարանը կլուծարեն։

Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու իշխանության որոշմանը և ընդդիմության կողմից այն չեղարկելուն ուղղված քայլերին՝ Հուսիկ Արան նկատեց, որ երեք տարում ընդդիմությունը չկարողացավ ժողովրդին համախմբել․ «Իշխանությունը և ընդդիմությունը ձեռք ձեռքի տված՝ երկիրը ոչնչացնում են, նրանք էլ մեր ժողովրդից են դուրս եկել, Նիկոլը լակմուսի թուղթ էր, եկավ ու ցույց տվեց, թե մենք ով ենք, մեր հաղթանակը, անկախությունը բեռ համարեցինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ