Ֆլորիդայի նահանգապետը հայտարարել է, որ ավարտում է իր մրցավազքը և սատարում է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

420068353_395492102866926_7755380411514995024_n

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, ով համարվում էր Թրամփի ամենամեծ սպառնալիքը, հայտարարեց, որ ավարտում է իր մրցավազքը և սատարում է Թրամփին։  Այս մասին գրում է «Armenian Center for American Studies»-ը։

Դեսանտիսը հանրապետականների մի մասի ֆավորիտն էր և ընդամենը մեկ տարի առաջ համարվում էր կուսակցության ծագող աստղը:

«Եթե որեւէ բան կար, որ ես կարող էի անել ավելի լավ արդյունքի համար, օրինակ ավելի շատ քարոզչական հանդիպումներ ունենաի, ավելի շատ հարցազրույցներ տայի, ես դա կանեի, բայց մենք չենք կարող խնդրել մեր դոնորներին տրամադրել իրենց ռեսուրսները, եթե մենք չունենք հստակ ուղի դեպի հաղթանակ: Ըստ այդմ, ես այսօր դադարեցնում եմ իմ քարոզարշավը», - ասել է Դեսանտիսը: Մեծ հաշվով այս հայտարարությունից պարզ է դառնում, որ նրա դոնորներն ու աջակիցները հաշտվել են այն մտքի հետ, որ Թրամփին անհնար է հաղթել ներկուսակցական պայքարում: Հետևաբար Դեսանտիսը հայտարարել է, որ իր աջակցությունն է հայտնում Դոնալդ Թրամփին:

Դեսանտիսը բավականին գրագետ սկսեց իր նախընտրական արշավը, սակայն միանգամից հայտնվեց թե՛ դեմոկրատների, և թե՛ իր սեփական կուսակիցների՝ մասնավորապես Թրամփի ագրեսիվ հարձակումների թիրախում:

Դեռևս նախորդ տարի, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել էր Դեսանտիսի բեմելը և կանխատեսել, որ նա անխուսափելիորեն հայտնվելու է դեմոկրատների, ինչպես նաև անձամբ Թրամփի թիրախում (https://www.facebook.com/share/p/SXYs5qpaqoaj9n2i/?mibextid=WC7FNe):

Մեծ հաշվով Թրամփն առանց դժվարության ի վիճակի եղավ «շարքից հանել» հանրապետական բոլոր թեկնածուներին, որոնք ի սկզբանե 8-ն էին, որ մասնակցեցին կուսակցության առաջին բանավեճին (https://www.facebook.com/share/p/6mmHHpzqBCirm5PG/?mibextid=WC7FNe):

Այժմ դեռևս իր՝ նախընտրական պայքարից դուրս գալու մասին չի հայտարարել թեկնածուներից միայն մեկը, Նիքի Հելին, ով նույնպես կոշտ հարձակումների է ենթարկվում Թրամփի նախընտրական թիմի և հանրապետականների մեծամասնության կողմից: Հատկանշական է, որ ըստ որոշ հարցումների Հելին կպարտվի նախագահ Բայդենին, եթե առաջադրվի, որպես հանրապետականների հիմնական թեկնածու (https://www.realclearpolling.com/.../2024/haley-vs-biden):

Ի դեպ, Բայդենի դիրքերն առանձնապես լավ չեն և ըստ CNN-ի հարցումների նա պատմական ամենացածր աջակցության ցուցանիշն ունի (36%):

Օրեր առաջ տեղի էին ունեցել Այովա նահանգի նախնական ընտրությունները: Ի տարբերություն առաջնային ընտրությունների, որտեղ գրանցված ընտրողները քվեաթերթիկներ են լրացնում ընտրական տեղամասերում, Այովայում նրանք հանդիպումներ են ունենում, կուսակցության թիմակիցների հետ՝ քննարկելու եւ ընտրելու իրենց կուսակցության հիմնական թեկնածուին: Այս գործընթացում առաջատար դիրքերում էր հայտնվել Թրամփը՝ հավաքելով 51% կուսակիցների ձայներ: Դեսանտիսը 2-րդ տեղում էր 27%-ով: Նմանատիպ նախնական ընտրություններ հունվարի 23-ին տեղի են ունենալու նաև Նյու Հեմշիր նահանգում, որտեղ նույնպես ամենայն հավանականությամբ կհաղթի Թրամփը: Չի բացառվում, որ Հելին միջոցառումից անմիջապես հետո, կամ նույնիսկ դրանից առաջ հրաժարվի մրցապայքարի շարունակությունից:

--00—ՅՄ