Կամո Հովհաննիսյանը հեռացավ Աստանայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

aastana-750x375

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացավ  ղազախական «Աստանայից»։ 31–ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմին ու մաղթել հաջողություն։

«Շնորհակալություն «Աստանային» 2 տարիների համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն թիմակիցներիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է հայ ֆուտբոլիստը սոցցանցերում։

Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանայում»։ Օրեր առաջ «Աստանայից» հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

--00—ՅՄ