Օկուպացված Արցախում Բաքուն թուրքական ընկերություններին 3.4 մլրդի ծրագրեր է պատվիրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

2847526

Թուրքական ընկերությունների հետ օկուպացված Արցախի վերականգնման համար կնքված պայմանագրերի արժեքը գերազանցել է 3,4 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբբարովը։

«Վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանի ներդրումային ռեսուրսներն ուղղված են եղել «մեծ վերադարձի» ապահովմանը և «ազատագրված տարածքների» վերականգնմանը։ Մինչ այժմ պետական ​​բյուջեից 7 մլրդ դոլար է հատկացվել վերականգնման գործընթացին։ ԼՂ վերականգնման համար թուրքական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի գումարը կազմել է 3,4 միլիարդ դոլար»,-թուրք-ադրբեջանական ներդրումային համաժողովին իր ելույթի ժամանակ հայտարարել է Ջաբբարովը։

--00—ՅՄ