ՌԴ-ում ՀԱՊԿ նիստին ՀՀ պատվիրակության բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Պ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա» այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Նրանց ֆիզիկական բացակայությունը չեն դանդաղեցնում կոլեկտիվ փաստաթղթերի ընդունման շուրջ այլ անդամ երկրների կողմից համաձայնության գործընթացները, որոնց նրանք շատ դեպքերում միանում են»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ չմասնակցությունը կազդի հայկական կողմի վրա՝ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի առումով։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ վեհաժողովին։ 

 

--00—ԱՊ