Սոսեի փողոցում ծառն արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz»-ի վրա․ ճանապարհը երկկողմանի փակվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

404102973_301944809468295_2862192906105202268_n

Նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Փրկարարները իրականացրել են հերթապահություն, այնուհետև կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

--00—ՅՄ